ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Դեռ լուրջ զրկանքներ ու կամքի իրական դրսևորումներ պետք է լինեն

Դեռ լուրջ զրկանքներ ու կամքի իրական դրսևորումներ պետք է լինեն
26.05.2024 | 15:44

Ոմանք կասեն՝ Նիկոլի բախտը բերում ա, որ սենց օրով սենց անձրևներա, ոմանք կասեն՝ Նիկոլը որքան մնա, էս աղետները մեզանից անպակաս են լինելու, քպականները, իհարկե, կասեն՝ գնացեք աղետից տուժածներին օգնեք (դրանք սահման պահելու էին ուղարկում 44-ից հետո), բայց ոստիկաններին, ներքին զորքերին բերել տնգել են հրապարակի, կառավարական դաչաների մատույցներում, փոխարենը իրոք ուղարկեն իրենց ծառայությունը կատարելու, իրոք անհրաժեշտ վայրում։

Ես էլ էն կարծիքին եմ, որ այո, այս ամենը խոսում-խոսում ենք, բայց փաստը մեկն է․ Աստված իրոք մեզ փորձում է, կարծես հերթական անգամ հարց է տալիս՝ հը՞, հայեր, իրո՞ք ուզում եք ձեր սեփական պետությունն ունենալ, որովհետև եթե էդքան չեք ուզում, պատրաստ չեք անգամ անձրևի տակ կանգնել ու դիմանալ, իմանամ՝ գլուխ չդնեմ հետներդ։ Հլը որ ինչ տեսել է, քիչ է, դեռ լուրջ զրկանքներ ու կամքի իրական դրսևորումներ պետք է լինեն, որ կարողանանք նաև ինքներս մեզ համոզել, որ մեզ համար արժեք է պետություն ու հայրենիք ունենալը։

Մենք 30 տարի մեր ունեցածը, վստահ եմ, դեռ մինչ հիմա ըստ արժանվույն չենք գնահատել, դրա համար եմ մտածում, որ դեռ փորձարկվում ենք։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 3152

Մեկնաբանություններ